
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագահ Դոնալդ Թրամփը, տարիներ շարունակ բողոքելուց հետո, չորեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել ցնցուղներում ջրի ճնշման սահմանափակումները վերացնելու մասին՝ ասելով, որ ցանկանում է «հոգ տանել իր գեղեցիկ մազերի մասին»։
Araratnews.am փոխանցմամբ՝ Reuters-ը նշել է, որ Թրամփի գործադիր հրամանագիրը նպատակ ունի չեղարկել վերջին երկու դեմոկրատ նախագահների՝ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի կողմից ձեռնարկված արդյունավետության և ջրի խնայողության քայլերը։ Օբամայի օրոք ընդունված սահմանափակմամբ ջրի հոսքը յուրաքանչյուր ցնցուղից կրճատվել էր մինչև 9,5 լիտր ջուր 1 րոպեում:
Հրամանը վերացնում է ջրի սահմանափակումները գրեթե ցանկացած սարքի վրա, որտեղ ջուր է օգտագործվում՝ դրանք են զուգարանակոնքերը և աման լվացող մեքենաները։
«Իմ դեպքում ես սիրում եմ լավ ցնցուղ ընդունել, հոգ տանել իմ գեղեցիկ մազերի մասին», - ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում ստորագրման արարողության ժամանակ։ Նա ասել է, որ գործող կանոնակարգերի համաձայն, որոնք նա անվանել է ծիծաղելի, ստիպված է 15 րոպե կանգնել ցնցուղի տակ։