

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երբ որ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պիտի երեսպաշտ չլինի: Եթե այդ նույնը ինքը արել է, այդ իրավունքից զրկվում է: Ես զարմանում եմ, որ կարան հանրապետականները քննադատեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, եթե իրենց ժամանակ բանակցային գործընթաց է եղել»,- ԱԺ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանն անդրադարձավ Աննա Գրիգորյանի ելույթին, որն ասում էր՝ կառավարական «դաչայի» համար գումար են ծախսում. «Ձեր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 2018 -ին եղել է Կառավարության անդամ և քվեարկել է, որ կառավարական «դաչայի» մի հատ տուն նվիրեն Սերժ Սարգսյանին: Այսինքն պետական գույքը նվիրեն Սերժ Սարգսյանին»:
«Գառնիկը 1 տարի առաջ ստեղ նստած ասում էր՝ դուք Ոսկեպարի եկեղեցին տալիս եք Ադրբեջանին: Չի՞ ուզում գա մի օր ստեղից ելույթ ունենա ասի կներեք՝ սխալվել եմ»,- հավելեց Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում