ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Սևանի «Զենիթ» ակադեմիայի թիմի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է Սևանի «Զենիթ» ակադեմիայի թիմի հետ։ Տեխնոլոգիական ուսուցման այս կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին Օվերն-Ռոն-Ալպեր հայկական ֆեդերացիայի (FAARALP) կողմից՝ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Գրենոբլ քաղաքի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Էլեկտրատեխնիկա, արևային էներգետիկա, ռոբոտաշինություն. «Զենիթ» ակադեմիայի վերապատրաստումները համահունչ են Հայաստանի կարիքներին և գործատուների սպասումներին»,- ասված է գրառման մեջ։
22 Ապրիլ, 2025 11:10
90