Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Իսլամական Հանրապետության համար կարևոր է պաշտպանել իր ազգային շահերը, սակայն, այնուամենայնիվ, Թեհրանի համար շահավետ գործարքի կնքումը հնարավոր է մոտ ապագայում։

«Մենք չենք շտապում, բայց նաև սաբոտաժ չենք անում։ Մենք կարծում ենք, որ կարճ ժամանակում հնարավոր է հասնել լավ գործարքի [ԱՄՆ-ի հետ], որը հաշվի կառնի [Իրանի] ազգային շահերը»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ մինչ այժմ Օմանում և Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար Միացյալ Նահանգների հետ բանակցությունների բոլոր փուլերը լավ և կառուցողական են ընթացել։

87