
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը ապրիլի 21-ին անցկացրել են զորավարժություններ, որոնց ընթացքում իրականցրել են գործողություններ՝ Իսրայելի ռազմական ավիաբազաների վրա հրթիռային հարձակումների դեպքում։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ «KAN» պետական հեռուստաընկերության լրագրող Իտայ Բլումենտալը հայտնում է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտական պատրաստվածությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողման դեպքում։
Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընթանում են Իրանի վրա հնարավոր հարձակման և Թեհրանի արձագանքին պատասխանելու նախապատրաստական աշխատանքները։ Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներն արդեն իսկ Իրանի հրթիռային հարձակումների թիրախ են դարձել 2024 թվականի ապրիլին և հոկտեմբերին։