
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպան պետք է որոշի, թե արդյոք կառուցողական դեր կխաղա Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման և վերացման գործընթացում։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։
«Եվրոպական երկրները պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են կառուցողական դեր խաղալ [Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործում] և վերականգնել իրենց դիրքերը, թե՞ գործել որպես ապակառուցողական ուժ այս գործընթացում։ Եվրոպան շատ կարևոր դեր է խաղացել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ձևավորման գործում՝ կուտակելով լավ փորձ այս գործընթացը խթանելու հարցում։ Այս ընթացքում մենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, բարի կամքով տեղեկացրել ենք եվրոպական երկրներին բանակցությունների ընթացքի մասին»,- նշված է հայտարության մեջ։