Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Գորյայնովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ»,- ասվում է հաղորդագրությունում:

108