
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է չեղարկել ուկրաինական պատվիրակության մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին, սակայն Միացյալ Նահանգների և Եվրոպայի ներկայացուցիչները կարողացել են համոզել նրան։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, պարզել է The Washington Post-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երկու դիվանագետների։
WP-ի աղբյուրների համաձայն, ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաները հանդիպել են Զելենսկու դիմադրությանը այն ժամանակ, երբ նրանց համար կարևոր էր, որ Ուկրաինայի նախագահը պատվիրակություն ուղարկի Ստամբուլ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի մասնակցությամբ։
«Զելենսկին ընդհանրապես գնալու մեջ իմաստ չէր տեսնում», - ասել է դիվանագետներից մեկը։