
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները լավ բանակցություններ է վարել Իրանի հետ և առաջընթաց է գրանցել Թեհրանի միջուկային ծրագրի հարցում։
Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքից առաջ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ նրա զրույցը լրագրողների հետ հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով։
«Շատ կարևոր է, որ երեկ և այսօր մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ, տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։ Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում։ Միջուկային ծրագրի վերաբերյալ մենք շատ, շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ։ Չգիտեմ՝ առաջիկա երկու օրերին ձեզ լավ բան կասեմ, թե վատ, բայց զգում եմ, որ կարող եմ լավ բան ասել։ Մենք իրական առաջընթաց ենք գրանցել, լուրջ առաջընթաց», - ասել է ամերիկացի առաջնորդը։