
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Նախատեսվում են նախարարների միջև բանակցություններ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները նախկինում ТАСС-ին հայտնել էին, որ թուրք նախարարը հույս ունի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև Ֆիդանի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։
«Ռուսական կողմը ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումը կարևոր ներդրում կլինի երկու պետությունների միջև կապերի խորացման և ավելի կանխատեսելի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ձևավորման գործում»,- բանակցությունների նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։