Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

«ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որը ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ընթանում է ազգային իրավական կարգավորման համակարգերի ներդաշնակեցում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր, նշել է Պուտինը։

ԵԱՏՄ օրը նշվում է մայիսի 29-ին՝ ի պատիվ այն պայմանագրի ստորագրման, որը հիմք դրեց միջազգային ինտեգրացիոն միավորմանը 2014 թվականին։

279