Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չնայած շարունակվող մարտահրավերներին և անորոշություններին, ինչպես նաև տնտեսական աճի դանդաղման ու կառուցվածքային առանձնահատկություններին՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 2024 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը ՀՀ-ում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այնուամենայնիվ, ձևավորված մակրոտնտեսական անհրաժեշտությունների պայմաններում 2024 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված թիրախներից: Այս համատեքստում ԿԲ-ն կարևորում է տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունության և տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակում ԿԲ-ն ընդգծում է Կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետևողական իրականացման անհրաժեշտությունը»,- ասաց նա:

204