Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք. Փամբուխչյանը` երթևեկության փոփոխությունների մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի»,- նշել է փոխքաղաքապետը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն. «Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք»,- ասել է նա։
24 Հունիս, 2025 12:24
1037
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Վարչապետի ելույթը բավականաչափ դրական էր, այն աշխարհի տարբեր գործընկերներին դեպի ՀՀ և տարածաշրջան հրավիրելուն էր միտված․ Պետրոսյան
25 Սեպտեմբեր, 2026 14:05
Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
21 Սեպտեմբեր, 2026 15:20
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06 Օգոստոս, 2026 12:30
Երևանում կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով՝ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել. Փամբուխչյան
07 Մայիս, 2026 15:26
Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան
02 Օգոստոս, 2025 12:33