Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին մեկուկես շաբաթն ամենավտանգավորն է COVID-19-ից ապաքինվածների հիվանդների համար. այս ժամանակահատվածում նրանք վտանգում են կրկին հոսպիտալացվել կամ մահանալ բարդություններից: Այս մասին հայտնում են Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association-ում:

 

Գիտնականները վերլուծել են COVID-19-ի պատճառով հոսպիտալացված 2200 վետերանի, ինչպես նաեւ թոքաբորբով հոսպիտալացված 1800 հիվանդի եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող 3.500 մարդու տվյալները:

 

Պարզվել է, որ առաջին 10 օրվա ընթացքում հիվանդանոցից դուրս գրված COVID-19-ով հիվանդների մահվան ռիսկը 40-60 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր բուժվում էին կապված կորոնավիրուսի հետ կապ չունեցող սրտի անբավարարությունից կամ թոքաբորբից: Առաջին երկու ամսվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 9 տոկոսը եւ 20 տոկոսը կրկին հոսպիտալացվել է: Սակայն 60 օր անց այս ռիսկն ավելի փոքր է դառնում, քան մյուս երկու հիվանդությունների դեպքում:

 

Գիտնականների խոսքով` կորոնավիրուսային վարակը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում, որոնք պակաս լուրջ չեն, քան այն խնդիրները, որոնք առաջանում են այլ հիվանդությունների դեպքում: Էական գործոն կարող է լինել նաեւ հիվանդի տարիքը. 70-80 տարեկան վետերանների մոտ կեսը մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց 60 օրվա ընթացքում: Հետազոտությունը պարզել է նաեւ, որ երկրորդ անգամ հոսպիտալացված վետերանների ավելի քան 22 տոկոսն ընդունվել է վերակենդանացման բաժանմունք:

 

Նյութի աղբյուր՝ news.am

1092