Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։

Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում․ այս դեպքում՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռք բերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին»,- ասված է հաղորդագրությունում։

98