
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը:
Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր շրջանի Դյուսելդորֆ, Էսսեն, Բոխում, Դուիսբուրգ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում։
Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների առաջարկությամբ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են հետևյալ մարզիկները՝
Լող՝ Վարսենիկ Մանուչարյան, Աշոտ Չախոյան,
Սպորտային մարմնամարզություն՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Մանե Պողոսյան
Գեղարվեստական մարմնամարզություն՝ Սիլվա Սարգսյան, Ջուլիետա Ավետիսյան
Ձյուդո՝ Գոռ Կարապետյան, Դավիթ Աղասյան
Սուսերամարտ՝ Դարիա Մալիշևա
Թաեքվոնդո՝ Մելինե Հովհաննիսյան, Արմեն Դանիելյան, Սարգիս Մուրադյան, Դավիթ Թորոսյան
Աթլետիկա՝ Յանա Սարգսյան, Գոռ Հովակիմյան, Ռազմիկ Ղազարյան:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, իսկ պատվիրակության քարտուղարն է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։
Հուլիսի 17-ին Էսսենում մրցահարթակ դուրս կգան գեղարվեստական մարմնամարզիկներ Ջուլիետա Ավետիսյանն ու Սիլվա Սարգսյանը, իսկ Բեռլինում իրենց ուժերը կփորձեն լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը (50 մ բատերֆլայ) և Աշոտ Չախոյանը (100 մ բրաս):
Համաշխարհային համալսարանական խաղերի շրջանակում օրերս Ռեյն-Ռուրում կայացել է նաև FISU-ի վեհաժողովը, որին մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը։
Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը: