Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել մեքենան նորոգող վարորդին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս․-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
17 Հուլիս, 2025 11:50
265