

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես կառավարման մասնագետ եմ, ՀԷՑ–ում էներգետիկայի գծով փոխտնօրեն կա, ով իր լիազորությունները, որքանով որ ինձ է հայտնի, պատշաճ կատարում է մինչ այս պահը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը, որն այսօր առաջին անգամ այցելել է ՀԷՑ իր նոր լիազորություններն ստանձնելու։
«Պիտի հասկանանք նաև ոլորտի մասնագետների ինչ համալրումներ ենք իրականացնում։ ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի թեկնածուին առաջադրվող պահանջները հենց էներգետիկայի մասին օրենքում հստակ ամրագրված են, նաև իր 28 էջանոց որոշման մեջ, դրանց հղում է կատարել նաև հանձնաժողովի նախագահը, որ չափանիշներով է ընտրել թեկնածուին, և այդ չափանիշներին ես լիարժեքորեն համապատասխան եմ և գրավոր տվել եմ իմ համաձայնությունը»,– ասաց նա։