Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին: Այս խաղով Թիկնիզյանը նորամուտն էր նշել գլխավոր եվրագավաթում:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։

153