Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ միջազգային գագաթնաժողովում ելույթ ունենալուց հետո։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում, երկու երկրների միջև առկա խնդիրները լուծելով, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ նրանց միջև հարաբերությունների և համագործակցության ընդլայնման համար։

Խոսելով միջուկային հարցի մասին՝ Փեզեշքիանը ընդգծել է, որ Իրանը չի ձգտում մշակել միջուկային զենք և պատրաստ է միջուկային հարցը քննարկել եվրոպական կողմի հետ ընդունելի շրջանակներում։

Իր հերթին, Մակրոնը խոսել է Ֆրանսիայի ջանքերի մասին՝ լուծելու միջուկային հարցը և հայտարարել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու իրավիճակի սրումը կանխելու համար։

559