Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի 57%-ից մինչև 47% իջեցման մասին՝ պայմանավորված ֆենտանիլի իրավիճակի պատճառով ներդրված տուրքի կրճատմամբ։

«Ինչպես գիտեք, ես նախկինում Չինաստանից ֆենտանիլի ներմուծման համար սահմանել էի 20 տոկոսանոց մաքսատուրք, որը զգալի է,- ասել է Թրամփը։- Ես դրանք կրճատել եմ 10 տոկոսով։ Մաքսատուրքերը ուժի մեջ են մտնում անմիջապես՝ 10 տոկոսով, 20 տոկոսի փոխարեն»։

Չինաստանը և ԱՄՆ-ն ներկայումս գտնվում են փաստացի առևտրային պատերազմի մեջ, որը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը փետրվարին բոլոր չինական ապրանքների վրա սահմանեց 10% մաքսատուրք։ Մարտին այն բարձրացվեց մինչև 20%, իսկ հետո, մի քանի փոխադարձ քայլերից հետո, չինական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքը հասավ 145%-ի, մինչդեռ Չինաստան ամերիկյան մատակարարների համար դրույքաչափը հասավ 125%-ի։

545