Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնել Նյու Յորքի նորընտիր դեմոկրատ քաղաքապետ Զոհրան Մամդանիին՝ քաղաքի բարգավաճումն ապահովելու համար, սակայն շեշտել է, որ քաղաքապետը «հարգալից» պետք է լինի Վաշինգտոնի նկատմամբ՝ հաջողության հասնելու համար։

«Տեսնենք, ինչ կանի կոմունիստը Նյու Յորքում։ Տեսնենք ինչ դուրս կգա։ Մենք ցանկանում ենք, որ Նյու Յորքը հաջողակ լինի։ Գուցե կարողանանք մի փոքր օգնել նրանց»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մայամիում կայացած բիզնես ֆորումում։

Ավելի վաղ Թրամփը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ կարող է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե քաղաքապետի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանին:

Միևնույն ժամանակ, Մամդանին ինքը հայտարարել է, որ իր ղեկավարության ներքո քաղաքը կդառնա ԱՄՆ նախագահի դեմ դիմադրության կենտրոն։

539