Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե ձեզ թվում է, որ պետության ղեկավարի համար մեծ բարդություն է միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, այդքան էլ ճիշտ չէ ձեր պատկերացումը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե ինքը հանձնարարել է, որ հարցազրույց կազմակերպեն ամերիկյան լրատվականներից մեկի հետ։ Նա ընդգծեց, որ շատ հարցազրույցի հայտեր, այդ թվում՝ ամերիկյան լրագրողներից, կան, սակայն նախընտրում են պատասխանել հայկական լրատվամիջոցներին։
Վարչապետը նաև պատասխանեց այն հարցին, թե ինչու իր երեխաների հետ չի գնում պատարագի․ «Իմ երեխաները նախընտրում են գնալ այն պատարագներին, որտեղ տեսախցիկներ չկան և ապրել իրենց հոգևոր կյանքի տրամաբանության մեջ»։
Վարչապետը նաև անդրադարձավ Թրամփի որդու Հայաստան այցի մասին հարցին՝ նշելով․ «Մենք նման հայտարարություն չենք արել։ Ով արել է՝ թող նա պարզաբանի։ Ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար դա եղել է լրատվություն, և ով տարածել է՝ թող նա պարզաբանի»։