Նիդեռլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք՝ 1700 սեղան, 1700-ից ավել աթոռ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, մոտ 20 հատ օֆիսային սեղաններ, 200-ից ավել համակարգիչ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ (lockers), մոտ 60 գրատախտակ, 30 հատ գրքի պահարաններ և այն ամենը, ինչ կա 1700 աշակերտ ունեցող դպրոցում։ Կոնտեյներները դեռ բարձվում են։ Վերջնական քանակությունները կարող են փոփոխվել՝ վերահաշվարկից հետո:


Գույքը նվիրաբերվել է Նիդեռլանդների Ամսթելվեյն քաղաքի ավագանու անդամ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին Hermann Wesselink քոլեջի կողմից (դպրոցի շենքը պետք է ապամոնտաժվի, և ողջ գույքը հոլանդացիները սիրով նվիրաբերում են հայաստանյան գյուղական դպրոցներին)։

«Մենք նախատեսնում ենք, որ ընդամենը մեկ նիդեռլանդական դպրոցից նվիրատվություն ստացված դպրոցական գույքն ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոց (դպրոցների ցուցակները դեռ հաստատման փուլում են):

Կարևոր ենք համարում նշել, որ ակնկալում ենք ԿԳՍՄ նախարարության, Սփյուռքի գրասենյակի, իսկ ամենակրևորը՝ մաքսատան համագործակցությունը՝ այս բարեգործական պիտանի և կարևոր գույքն օր առաջ մեր հայ երեխաներին հասցնելու նպատակով»,- գրված է հայտարարությունում։

101