Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 76-րդ կմ-ի աջակողմյան հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Միջոցառման նպատակն էր նվազեցնել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Աշխատանքների արդյունքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից հեռացվել է մոտ 40 խմ քարային զանգված։
Աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, կիրառվել են մասնագիտացված տեխնիկական միջոցներ վտանգավոր քարային զանգվածների հարկադիր հեռացման նպատակով։
21 Մայիս, 2026 13:30
419
Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցել են գետի մյուս կողմ
13 Հունիս, 2026 14:24
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
23 Օգոստոս, 2025 14:47
Մեր առաջնային նպատակն է ստեղծել անվտանգ, կանաչ և հարմարավետ միջավայր՝ յուրաքանչյուր բնակչի համար․ Վահե Հակոբյան
16 Հուլիս, 2025 18:27
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ
27 Հոկտեմբեր, 2026 17:12
Արփինե Սարգսյանն Իտալիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի նախարարների հետ
27 Հոկտեմբեր, 2026 15:36
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը Ջրվեժում հայտնաբերվել և ձերբակալվել է
27 Հոկտեմբեր, 2026 14:08