ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների եւ արտահանողների հետ, ինչպես նաեւ այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ եւ կազմակերպություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ։

 

22 Հունվար, 2021 17:36
140
; ;