Ավտովթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում․ կան տուժածներ
Հունվարի 25-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժած Ա․Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մյուս տուժածի՝ Լ․Մ․-ի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
25 Հունվար, 2021 23:39
958
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ․ կա 5 տուժած
03 Հոկտեմբեր, 2026 14:44
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
04 Սեպտեմբեր, 2026 20:00
Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան
11 Ապրիլ, 2026 15:32
Պատահարների քանակը նշված հատվածներում կրճատվել է 72.6% -ով. նախարար
06 Հուլիս, 2025 18:22
75-ամյա տղամարդը մահացել է. երկաթուղային պատահար
21 Մարտ, 2025 13:45