Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վաշինգտոնի տնտեսական ազդեցությունը Թեհրանի վրա հղի է Իրանի զինվորականների կողմից Հորմուզի նեղուցի ամբողջ շրջանի լիակատար շրջափակմամբ»,- հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
«Վերջին օրերին Վաշինգտոնը հստակ նախազգուշացում է ստացել իրանական նոր հրթիռների վերաբերյալ: Տնտեսական պատերազմին կպատասխանվի Պարսից ծոցից մինչև շրջափակման պարագիծն ընկած ծովային բացառման գոտիով: Ամերիկյան նավերի և ռազմաբազաների նկատմամբ օպերատիվ ռազմավարությունը հիմնովին վերանայվել է»,- X սոցիալական ցանցում գրել է Ռեզային:
Երկուշաբթի օրը Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Թեհրանն օրինական իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու իր շահերի պաշտպանության համար՝ կապված ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակման և պատժամիջոցների հետ: