Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդկային կյանքի և մահվան վերաբերյալ որոշումները երբեք չպետք է վստահվեն մեքենաներին, և ապագայում ավտոմատ զինատեսակների համակարգերի համար տեղ չպետք է լինի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Հստակորեն արձանագրենք՝ կյանքի և մահվան վերաբերյալ որոշումները երբեք չպետք է վստահվեն մեքենաներին։ Մեր ապագայում տեղ չպետք է լինի մարդասպան ռոբոտների համար»,- ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։

85