Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել: Նշված վայր մեկնած պարեկային ծառայության կարգախումբը հայտնաբերել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և այլ զենք-զինամթերք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մասիս-Նորամարգ ճանապարհին:
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 215 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։