ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

ԱՀ Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, որպես հրշեջ փրկարար և վարորդ փրկարար աշխատանքի ընդունվել ցանկացող երիտասարդները հանձնել են ֆիզպատրաստության, շարային պատրաստության, ինչպես նաև մասնագիտական հարցերի ստուգարք:

Հաշվի են առնվել երիտասարդների զինապարտությունն ու ռազմագործողությունների մասնակցությունը:

Վերջիններս ծանոթացել են ծառայողի համար սահմանված գործառույթներին, իրավունքներին, պարտականություններին, պաշտոնին ներկայացվող պահանջներին, աշխատանքի բնագավառում փորձին ու մասնագիտական գիտելիքներին:

Ստուգարքն ընդունել են փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը, ծառայության պլանավորման և պատրաստության բաժնի պետ Կարեն Ներսիսյանը, կադրերի բաժնի պետ Գևորգ Ստեփանյանը:

Քննությանը հետևել է ԱԻ ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը:

334