
Այսօր ավարտվեց Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի Երևան քաղաքի տղաների և աղջիկների առաջնությունը:
Հիշեցնենք,որ առաջնությանը մասնակցեցին տղաների 5 և աղջիկների 4 թիմեր:
Եզրափակիչ խաղային օրվա հանդիպումները անցան լարված պայքարում և թիմերը ցուցադրեցին գերազանց պայքար:
Աղջիկների պայքարում Ավանի թիմը (մարզիչ՝ Էմմա Աբրահամյան,Շողիկ Բալյան) կարողացավ հաստատել իրենց բարձր կարգը և հաղթեցին իրենց բոլոր երեք մրցակիցներին՝2:0 հաշվով:Երկրոդ տեղ գրավեց Շենգավիթ ՄՊՄԴ խոստումնալից թիմը (մարզիչ՝Սմբատ Գևորգյան),իսկ երրորդ տեղ գրավեց ԽՄՕՄՄ աղջիկների թիմը (մարզիչ՝Արմեն Վարդերեսյան):
Տղաների պայքարում մի քանի թիմեր հավակնում էին առաջնության չեմպիոնությանը, սակայն իրենց գերազանց խաղով և կամային հատկանիշներով օժտված Շենգավիթի տղաների թիմը (մարզիչ՝Սմբատ Գևորգյան) կարողացան հաղթանակի հասնել իրենց բոլոր մրցակիցների նկատմամբ և ճանաչվել Ս.Արակչյանի անվան Երևան քաղաքի տղաների առաջնության չեմպիոններ:
Երկրորդ տեղ գրավեց Արաբկիր ՄՊՄԴ տղաների խոստումնալից թիմը (մարզիչ՝Գրիգորի Ամբարյան),իսկ երրորդ տեղ գրավեց նույնպես խոստումնալից մարզիկներով համալրված ԽՄՕՄՄ տղաների թիմը (մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան):
Առաջնության մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով,մեդալներով,գավաթներով, իսկ «լավագույն» ճանաչված մարզիկները մրցանակներով:
Մրցանակակիր թիմերը իրավունք ստացան մասնակցելու ՀՀ վոլեյբոլի պատանեական Մ16 տարեկանների առաջնությանը,որը կանցկացվի ս/թ փետրվարի 15-19-ը,իսկ Ավանի ՄՊՄԴ-ի տնօրինությանը Երևանի քաղաքապետարանի և ՀՎՖ կողմից տրվեցին շնորհակալագրեր՝առաջնության անցկացմանը աջակցելու համար: