ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ինչպես  հայտնեցնում են  ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 2021թ. փետրվարի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցում գործող ռեստորանային համալիրի հարակից  տարածքում նկատել են բարձրաձայն միմյանց հետ զրուցող երիտասարդների, մոտեցել են վերջիններիս, ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը:

Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջներին՝ երիտասարդներից մեկն սկսել է քաշքշել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հագուստները, հարվածներ հասցրել վերջինիս և քաշքշուկին միջամտած մյուս ոստիկանին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդը հանդիսանում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ՝ ծնված 1985թ., որն ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկվում միջոցաառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

889