Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների երկու միջնորդությունը: Նրանք այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջել են կարճել քրեական գորխի վարույթը ամբաստանյալի ծանր հիվանդության պատճառով:
Դատարանը նիստը հետաձգեց՝ հաջորդ դատական նիստին միջնորդությունը քննելու: «Հաջորդ դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել միջնորդությունը հաստատող կամ հերքող ապացույցներ, փաստաթղթեր»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Մյուս միջնորդությունը վերաբերում էր Մանվել Գրիգորյանի հետ կապված ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները։
Քանի որ քրեական գործի նյութերը հետազոտված չեն, դատարանը մերժեց այն:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ հունվարի 15-ին փոխվեց։ Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: