Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել խուսափելու համար կորոնավիրուսով պայմանավորված խստացումների ճանապարհով գնալուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։

 

«Խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա, և քանի որ տնտեսության համար ես եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին։ Իհարկե, այս ամենը պետք է բալանսավորել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, և առողջապահական համակարգը այլևս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս սցենարից խուսափել»,- ասաց Քերոբյանը։

26 Մարտ, 2021 12:27
95
; ;