
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով 9 միլիարդ ռուբլի է հատկացվել ձեթ եւ շաքար արտադրողներին ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում: Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնք մասնակցում են սննդամթերքի գների կայունացման մասին համաձայնագրերին։
Սուբսիդիաները թույլ կտան «ամրագրել 1 կգ շաքարի արժեքը 36 ռուբլուց ոչ ավելի մեծածախ վաճառքի համար եւ 46 ռուբլի մանրածախ գնորդների համար՝ 1 լիտր ձեթը 95 և 110 ռուբլու սահմաններում։ Կառավարությունն ակնկալում է, որ դա կօգնի վաճառել առնվազն 600 հազար լիտր ձեթ և 600 հազար տոննա շաքար նշված գներով:
Տրանսֆերտները բաշխվում են մարզերի հայտերի հիման վրա։ Գները ֆիքսած ընկերությունները փոխհատուցում կստանան 10 ռուբլու չափով 1 լիտր յուղի և 5 ռուբլու 1 կգ շաքարի համար: