
Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես 1 դոլարի առքը հասել է 535 դրամի, իսկ վաճառքը՝ 540 դրամի։ 2014-ից ի վեր առաջին անգամ է դոլարը դրամի նկատմամբ նման աճ արձանագրում:
Քաղաքական առումով դեռեւս սպասումներ եւ անորոշություններ կան եւ գուցե ընտրությունները որոշակիորեն այս հարցը մեղմեն: Միեւնույն ժամանակ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի նոր փոփոխությունը կարող է էլ ավելի խորացնել առանց այդ էլ բարձր գնաճի տեմպը, քանի որ մինչ այս ներմուծվող ապրանքների գների աճը փորձագետները հիմնականում պայմանավորում էին համաշխարհային գների բարձրացմամբ եւ դրամի արժեզրկմամբ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրաստ Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման պատճառներին ասել է, որ այս տարվա ընթացքում արժութային շուկայում գրեթե ոչինչ տեղի չի ունեցել:
Ամբողջական նյութը` սկզբնաբյուր կայքում: