Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
09 Ապրիլ, 2021 23:10
1415
Վրաստանը փակել է ՀՀ-ի հետ սահմանի անցակետի ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով
13 Ապրիլ, 2026 16:33
Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու. տեսանյութ
10 Ապրիլ, 2026 10:33
Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ
03 Ապրիլ, 2026 11:35