Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։

 

Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ տարածք մուտք գործած բեռնատարների վարորդները։

 

Ստուգումն իրականացվում է հարցման, վիզուալ զննման, հեռահար ջերմաչափման միջոցով: Կանխարգելիչ նպատակներով ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում են նաև մաքսատան բոլոր ծառայությունների աշխատակիցները /ըստ հերթափոխերի/:

 

ՀՀ ժամանած բեռնատարների վարորդներին բժշկասանիտարական հսկիչ կետում տրամադրվում են դիմակներ:

 

ՍԲՀԿ-ն պարբերաբար կազմակերպում, իրականացնում և վերահսկում է մաքսատան տարածքի ախտահանման աշխատանքները:

 

Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում աշխատանքներն իրականացվում են 24 ժամյա գրաֆիկով:

 

Այստեղ ուժեղացված ռեժիմով աշխատանքները սկսվել են դեռ հունվար ամսից։

 

 

657