ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքում իրանական բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող ընթացակարգերի կարգավորման և դյուրացման հնարավորություններին։

Իրանական պատվիրակության ղեկավարը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտային հաղորդակցության շրջանակում երկկողմ գործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

389