Կառավարությունը պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացնի ԱԻՆ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման համար:

Հաղթող ընկերությունը ծառայություններ է մատուցելու ազգաբնակչությանը, բայց առաջնահերթությունը տրվելու է պատերազմում զոհված, անհայտ կորած, գերեվարված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածներին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի փետրվարի 4-ին ընդունված` Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի պատերազմին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական կարգը հաստատելու կառավարության որոշման պահանջներից:

Վերը նշված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, իրավիճակի կայունացման, տագնապի իջեցման և լիարժեք կյանքի վերադարձնելու և ընդհանուր հոգեբանական վիճակը կարգավորելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության կենտրոն-հիմնադրամը, որը համապատասխան ծառայությունները մատուցելու է ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում` համաձայնագրի կնքումից վեց ամսվա ընթացքում: 

Շահառուների թիվը այս պահի դրությամբ 10 հազար է:

221