Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիների զինվորական վերապատրաստում անցկացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ապրիլի 26-ին իրավական տեղեկատվության պորտալում:

«2021 թվականին պահեստազորում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կոչ անել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում եւ անվտանգության դաշնային ծառայության մարմիններում զինվորական վերապատրաստում անցկացնելու»,- ասված Է փաստաթղթում:

Ռուսաստանի կառավարությանը եւ սուբյեկտների գործադիր իշխանության մարմիններին Պուտինը հանձնարարել է ապահովել քաղաքացիների զինվորական վերապատրաստման կոչ անելու հետ կապված միջոցառումների իրականացումը:

Ռուսաստանում ամեն տարի պահեստայինների համար զինվորական վերապատրաստումներ են անցկացվում։ Դրանց նպատակն է բարելավել զինծառայողների մասնագիտական հմտությունները և գիտելիքները։ Վերապատրաստմանը, որպես կանոն, մասնակցում են նրանք, ովքեր ժամկետային ծառայության կամ բուհում սովորելու ժամանակ յուրացրել են բանակում պահանջված մասնագիտությունները։ Զորակոչը վերաբերում է նաեւ նրանց, ովքեր արդեն անցել են զինվորական ծառայությունը, եւ նրանց, ովքեր ազատվել են ծառայությունից կամ ունեցել են տարկետում:

476