44-օրյա պատերազմից հետո ֆուտբոլը վերադարձավ Մարտունու "Ավագյան Արենա" մարզադաշտ։ «Ավագյան Արենան» բացվել էր 2019 թվին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքու Կոնիֆայի խաղերին ընդառաջ։ Այն ամենամեծ մարզադաշտն է` շուրջ 1000 նստատեղով։
Ցավոք մարզադաշտը անմասն չէր մնացել պատերազմական գործողություններից։ Ավիառումբից վնասվել էր մարզադաշտի մի մասը։
Պատերազմի ավարտից 15 օր անց մարտունեցիները սկսել են մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։ «Երազանք» հասարակական կազմակերպության օգնությամբ լցրել են ավիահարվածի հետեւանքով առաջացած 20 մետր շառավղով և 8 մետր խորությամբ փոսը։
Մայիսի 9-ի տոնին ընդառաջ տեղի ունեցավ մարզադաշտի վերաբացումը. առաջին ընկերական հանդիպումը Մարտունիի և Ճարտարի թիմերի միջև էր։
Մեծից փոքր շտապում էին մարզադաշտ։ Արենան լեփ-լեցուն էր հանդիսատեսներով։ Մարտունու թիմում էր խաղում նաև շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ով դարձավ վերջին գոլի հեղինակը` եզրափակելով խաղը։ Չնայած խաղն ավարտեց 5։3 հաշվով` հօգուտ «Մարտունու», սակայն հաղթեց համերաշխությունը…
Մարզադաշտը պետք է վերաբացվեր դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել էր։ Մարտունեցիներին մոտիվացնում է հայրենիքի հանդեպ սերը։ Թիմերի ընտրությունը կատարվել է ի հիշատակ Ճարտարի և Մարտունի ֆուտբոլային ակումբների զոհված հերոսների։