
Շարունակում ենք ուշադիր հետեւել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Բաքվին եւ Երևանին լարվածությունը թուլացնելու հարցում՝ ամենաբարձր եւ բարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով: Պահպանվում են օպերատիվ կապերը մեր երկրների ռազմական եւ սահմանապահ ծառայությունների գծով։
Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը:
Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ՝ բանակցությունների միջոցով: Որպես երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանազատմամբ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրավիճակի հետեւողական կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։