
Ֆեյսբուքյան օգտատերերից Վիկտորյա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ Նիկոլը ուզում էր խաղաղություն, մենք ընտրեցինք պատերազմը,
Երբ Նիկոլը Աննայի ձեռքի դեղին ծաղիկներով նորից մեզ հիշեցրեց խաղաղության մասին, մենք նորից ու աներկբա ընտրեցինք կամուֆլյաժն ու պատերազմը,
Երբ Նիկոլը ուզում էր պահպանել կյանքեր, մենք ընտրեցինք Եռաբլուրը,
Երբ Նիկոլը ուզում էր հաղթել, մենք թիկունքում ամեն վայրկյան ինքներս մեզ պարտվեցինք ու ընտրեցինք հաղթանակը,
Երբ Նիկոլը սկսեց պատերազմել, մենք ընտրեցինք սրբագույն ու անգին հաղթանակը,
Երբ Նիկոլը փրկեց հազարավոր կյանքեր,
Երբ Նիկոլը վախեցավ կառուցել նոր Եռաբլուրներ, մենք ընտրեցինք վրեժով նոր Եռաբլուրներ ունենալու արյան երդումը,
Երբ Նիկոլը միայնակ ծնկեց, որ հետո մենք ոտքի կանգնելու համար կյանքեր ու ապագա ունենանք, մենք ընտրեցինք նրան հավերժ ծնկած տեսնելով անցյալում թաղվել ու փյունիկների ճախրանքին քմծիծաղ նետել,
Երբ Նիկոլը ուզեց մեզ հանել Կովկասի հարատև միայնությունից, մենք ընտրեցինք Կովկասին անպատասխան սիրով գերի մնալը,
Պարտվելուց, ծնկելուց, կորցնելուց հետո անգամ, երբ Նիկոլը ուզում ա նորից ապրենք, մենք ընտրում ենք մեռնելը
Նիկոլը ուզում ա, մենք` ընտրում
Նիկոլը ուզում ա, մենք` ընտրում
Նիկոլը ուզում ա, մենք` ընտրում
Ու կապ չունի, որ Ցանկություն ու Ընտրության խաչմերուկում մենք ու Նիկոլը դառնում ենք ՄԵԿ
Բոլորս թքած ունենք այդ ՄԵԿ-ի վրա
Մեր իրականության մեջ ՄԵԿ-ը միշը կիսվում ա, հետո արդեն փշրվում հարյուր հազարավոր մասերի, որոնք միշտ հակառակ ճանապարհներով ցաքուցրիվ են լինում
երբ մի բան ուզում ա Նիկոլը, մենք գենետիկ պարտվողի բնազդային ցանկասիրությամբ ընտրում ենք ճիշտ հակառակը
Վախենում ենք...
Մենք վախենում ենք հաղթել,
Մենք վախենում ենք պարտվել,
Մենք վախենում ենք մեռնել,
Մենք վախենում ենք ապրել....
մենք սիրում ենք հաղթել միայն կենացներում ու երգերում,
Պարտվել` իրական պատերազմներում,
Մեռնել` ամեն նորածնի ճչի հետ,
Ապրել` գերեզմանոցներում...
Հաղթանակներն ու ապագան մեզ համար զույգ կուրտիզանուհիներ են,
Նիկոլը` էդ 2-ին հավերժ սիրահարված մի ռոմանտիկ, ում, գուցե մի օր, միայն ժամանակը հասկանա...»: