
Անպտղությունը դատավճիռ չէ։ Հանրապետական ծննդատան վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչ Վահան Վարդապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել է ուշագրավ դեպքի մասին.
«Այսօր ե՞ս եմ ավելի ուրախ ու երջանիկ, թե՞ ապարանցի իմ այցելուն՝ 37-ամյա Ծ. Ավետիքյանը: Մեկ տարվա հետազոտման և բուժման արդյունքը այսօրվա հաստատված հղիությունն է: Ինչո՞վ է դեպքը ուշագրավ և ինչո՞ւ այն համարեցի բժշկական հաղթանակ: 6 տարի տառապելով առաջնային անպտղությամբ, դաշտանացիկլի տևական խանգարումներով, ձվարանային ֆունկցիայի խոր շեղումներով, իսկ նախորդ տարիների բուժումները հանգեցրել էին միմիայն քաշի ավելացման, ավելի խորացնելով ձվարանային ախտաբանությունը: 114 կգ քաշով (մարմնի քաշի ինդեքսը 42,5), ճարպակալում 3-րդ աստիճանի, նյութափոխանակային համախտանիշ, ինսուլինառեզիստենտություն և դրանցով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացում, գլխացավեր, հոդացավեր, քրոնիկ հոգնածություն, քնկոտություն, անկումային տրամադրություն: 6 ամսվա ընթացքում, էտապ առ էտապ կիրառվեց քաշն իջեցնող համալիր բուժում, և քաշի անկումը 32 կգ-ով արդեն նպաստեց ածխաջրային փոխանակության, լյարդային ցուցանիշների, արյան մեջ խոլեստերինային ֆրակցիաների կարգավորմանը: Վերականգնվեցին դաշտանացիկլերը, կարգավորվեց զարկերակային ճնշումը, վերացան նախկին գանգատները՝ գլխացավերը, հոդացավերը, քնկոտությունը, հոգնածությունը, վերադարձավ աշխույժ և բարձր տրամադրությունը: Ինձ հիացրեց կնոջ պարտաճանաչ և նվիրված պահվածքը, սակայն ձվարանների բնականոն գործունեության վերականգնման համար պահանջվեց ևս 7 կգ քաշի անկում հաջորդ 2 ամսվա ընթացքում: Մեր համատեղ աշխատանքի արդյունքը քաշի անկումն է 39 կգ-ով և առողջացած օրգանիզմում հղիության առկայությունը»,-պատմել է բժիշկը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: