ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

 

« 🇺🇳ՄԱԿ

«ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը»։

🇷🇺ՌԴ

«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»։

🇫🇷Ֆրանսիա

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել է զերծ մնալ սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվեն կողմերի միջև բանակցությունների շրջանակներում»։

🇱🇹Լիտվա

«Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը»»։

 

1571