Գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կազմակերպում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.

  • ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ,
  • ֆիզիկա և աստղագիտություն,
  • քիմիա,
  • էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • մեխանիկա,
  • մեքենագիտություն և մեքենաշինություն,
  • քիմիական տեխնոլոգիաներ,
  • նյութագիտություն,
  • նանոտեխնոլոգիա:

Գիտական փորձաքննության հետ մեկտեղ՝ հայտերը տրամադրվելու են նաև ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեին՝  նախագծերի՝ ռազմարդյունաբերական կարիքների համար կարևորությունն ու նպատակահարմարությունը գնահատելու համար:

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների՝ այս տարի մրցույթի հայտերը ներկայացվելու են առցանց ռեժիմով` կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 2-ն է (առձեռն պահանջվող փաստաթղթերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը):

Մրցույթի հրավերի փաթեթը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կայքում հասանելի է հետևյալ հղմամբ՝  http://scs.am/files/hraver-erkaki-2021-845a2-26.05.2021.docx  

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ  կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, 010 21-01-40 (122), տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

825