
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 12 գիտական թեմաներ: Թեմաները ներկայացրել են հետևյալ հաստատությունները՝ Հայ-ռուսական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, «Իմպրովիզ» ՍՊԸ-ն, ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ներկայացրել են, համապատասխանաբար, 4 և 2 թեմա։
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թվականի օգոստոսից: