ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում մեկնարկած դատավարական գործընթացը հերթական ապօրինությունն է, որն ի ցույց աշխարհի ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարությունը:

Հարցի հետ կապված այսօր քննարկում ենք ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ով օրերս է վերադարձել Ռուսաստանից։

Պրն. Դավթյանը իր ռուս գործընկերոջ ՝ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ գերեվարված մեր հայրենակիցների հարցը ևս քննարկել է։ Գլխավոր դատախազը փոխանցեց, որ առաջիկա օրերին դատախազության կողմից հանդիպում կկազմակերպվի գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ՝ հուզող որոշ հարցերի պարզաբանում տալու համար։

Չնայած այն հանգամանքի, որ նախորդող օրերին Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է և նշել է այս գործընթացի խայտառակ էությունը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ, որպես Ազգային ժողովի պատգամավոր, նախորդող օրերին դիմել եմ մի քանի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ խնդրելով իրականացնել վերահսկողություն այս գործընթացի նկատմամբ:

Եւս մեկ անգամ արձանագրենք, որ նմանօրինակ վարքագծով Ադրբեջանը ձգձգում է և փորձում է արդարացում գտնել, որի հիմքով էլ հայ գերեվարված անձանց վերադարձը չի իրվանացնում»։

1391